Վանաձորում մեկնարկել է Զորյան փողոցի հատվածի հիմնանորոգումը։
Այսօր աշխատանքների ընթացքին հետևել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Նա գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանի և Կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պահպանման բաժնի պետ Բենիկ Նազարյանի հետ շրջել է շինհրապարակում, մի շարք դիտարկումներ կատարել ընթացող աշխատանքի վերաբերյալ և պատասխանատուներին հանձնարարականեր տվել։
Նորոգվում է Զորյան-Նալբանդյան խաչմերուկից Զորյան-Բաթումի խաչմերուկ ճանապարհահատվածը։
Նորոգումը կատարվում է համայնքի միջոցներով՝ 2-րդական փողոցների հիմնանորոգման ծրագրով։
Արժեքը՝ շուրջ 30 մլն դրամ է։
Ասֆալտապատման մակերեսը՝ 2200 քմ։
Զորյան փողոցի այս հատվածը վնասվել է դեռ 88-ի երկրաշարժին։ Նախատեսված է փողոցի ամբողջական հիմնանորոգում։ Այսինքն՝ կկատրվի մի քանի շերտի փոխարինում։
Այժմ ընթանում են մայթեզրերի տեղադրման աշխատանքները։