Նոր նախաձեռնություն համայնքային մասնակցային կառավարման ոլորտում

«ԷկոՀաբ» կենսակայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության հիմնադրամը , գործընկերներ՝ Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության Institut für Auslandsbeziehungen կազմակերպության zivik դրամաշնորհով, Re.Action 2020 ծրագրի շրջանակներում իրականացնում է կայուն մասնակցային համայնքի զարգացում նախաձեռնություն։

Ծրագրի շրջանակներում  կազմակերպության ներկայացուցիչները,  դասընթացների մասնակիցները և հրավիրյալ  արտասահմանյան փորձագետները ապրիլի 26-ին հանդիպեցին Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին և համայնքապետարանի աշխատակիցներին:

Հանդիպման ընթացքում,  ուղիղ  տեսակապով, քննարկումներին միացավ նաև Աթենքի փոխքաղաքապետ Ամալյա Զեպուն , ով հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Աթենք  քաղաքի և քաղաքապետարանի փորձը համայնքային նախաձեռնությունների խմբերի ձևավորման , համայնքային խնդիրների լուծման նպատակով նոր գաղափարների գեներացման , գնահատման և իրագործման  ճանապարհով սոցիալական նորարարությունների   էկոհամակարգի ձևավորման ընթացքը և արդյունքները:

Վանաձոր համանքի ղեկավարը ուսանելի համարեց մասնակցային կառավարման Աթենք համայնքի փորձը և իր հերթին ներկայացրեց Վանաձոր համայնքում տարբեր քաղհասարակության ներկայացուցիչների, տեղական հասարակական  և միջազգային կազմակերպությունների  հետ համագործակցության արդյունքում իրականացվող ծարգրերի նպատակները և ընթացքըլ:

Համայնքի ղեկավարը նաև պատասխանեց մասնակիցների հարցերին և ի գիտություն ընդունեց մի շարք առաջարկություններ, որոնք կարող են հետագայում ծրագրային բնույթ ստանալ:

Տեղեկացնենք նաև, որ «ԷկոՀաբ» կենսակայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության հիմնադրամը նախատեսում է տրամադրել դրամաշնորհներ համայնքային նախաձեռնությունների իրականացման համար: Ծրագիրը վարելու համար Հայաստան են ժամանելու հմուտ միջազգային փորձագետներ MitOst ասոցիացիայից, Actors of Urban Change ծրագրից և այլ նախաձեռնություններից։ Ծրագրի շրջանակներում «ԷկոՀաբ»  հիմնադրամը նախատեսում է տրամադրել դրամաշնորհներ համայնքային նախաձեռնությունների իրականացման համար։

Դրամաշնորհների թիրխային խմբեր են լինելու տեղաբնակ երիտասարդները, ճարտարապետները, տեղական կազմակերպությունների ներկայացուցիչները և այլ շահակիր կողմեր, ովքեր, ուսումնասիրելով կենսակայուն մասնակցային  համայնքների զարգացման միջազգային լավագույն փորրձը, կիրականացնեն նմանօրինակ նախագիծեր Վանաձորի համար, ինչն էլ  դրական ազդեցություն կունենա  քաղաքի սոցիալ-մշակութային կյանքի վրա:

Վստահ ենք, որ նաև  համայնքի ղեկավարի և համայնքապետարանի աշխատակիցների հետ հանդիպման արդունքում հնարավոր կլինի կազմել առաջարկությունների փաթեթ , որը կներառի տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության և համայնքային զարգացման մասնակցային նախաձեռնություն իրականացնելու գործնական քայլեր և նպատակներ:

You May Also Like