ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վանաձոր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում այցելել է սուբվենցիոն ծրագրով կառուցված թիվ 8 մանկապարտեզ։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 306 մլն դրամ, որից 214 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցի շրջանակներում եղել է Վանաձորի Խ. Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցում: Դպրոցի համար կառուցվել է մարզադահլիճ:
Պետական բյուջեից հատկացվել է 224 մլն դրամ։
Ընթացքի մեջ են նաև դպրոցի հիմնանորոգման աշխատանքները:

You May Also Like