Նախատոնական միջոցառումներ Վանաձորի համայնքապետարանի կողմից

Դեկտեմբերի 25-ի երեկոյան,Հայքի հրապարակում, ավանդական հանդիսությամբ վառվեցին տոնական զարդարանքով վեր խոյացող Վանաձորի   գլխավոր տոնածառի լույսերը, ուրախություն պարգևելով տոնածառի ու Ձմեռ Պապի շուրջ հավաքված մանուկներին և նրանց ծնողներին:

Տոնական միջոցառումների ընթացքում Վանաձորի համայնքապետարանը, ի դեմս աշխատակազմի մշակույթի, կրթության և զբոսաշրջության բաժնի, դեկտեմբերի 24-ին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների հինգ տասնյակ երեխաների համար կազմակերպել էր մանկական Ամանորյա ուրախ բեմադրություն  տիկնիկային թատրոնում: Երեխաները և նրանց ծնողները դիտեցին  «Սասրիկի արկածները» տիկնիկային բեմադրությունը, որի ավարտին Վանաձորի համայնքապետարանի կողմից նրանց տրամադրվեց նվեր-փաթեթներ:

You May Also Like