Հարգելի համաքաղաքացիներ.
2013 թվականի մայիսի 3-ին , ժամը 17.00-ին Հայաստանի Գրողների միության Լոռու մարզային բաժանմունքը հրավիրում է Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու միջոցառումների դահլիճ որտեղ տեղի կունենա Գագիկ Աղաբաբյանի ՛՛Մուսաների ծառաները՛՛ գրքի շնորհանդեսը:
Գրքում ներկայացվում են Ղարաքիլիսա-Կիրովական-Վանաձորի մշակութային կյանքում դեր ունեցած գործիչները և մշակույթի օջախները: Գիրքն ունի հանրագիտա-րանային արժեք և կարող է օգտակար լինել վանաձորյան մշակույթն ուսումնասիրող մասնագետների, մտավորական շրջանակների, ինչպես նաև մշակույթով հետաքրքրվող բոլոր ընթերցողների համար: