Մշակվում է Վանաձորի գլխավոր հատակագիծը

Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում 20.06.2024թ-ին տեղի ունեցավ Լոռու մարզի համայնքների Վանաձոր միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթի’ գլխավոր հատակագծի, վերաբերյալ ՇՄԱԳ փորձաքննության 4-րդ’ վերջին փուլը։
Ներկա էին Շրջակա միջավայրի նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի, Լոռու մարզպետարանի ներկայացուցիչները։ Վանաձորի համայնքապետարանը ներկայացնում էր գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը։
Գլխավոր հատակագիծը մշակվում է 2023 թվականից’ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ, իսկ Վանաձորի համայնքապետարանը անմիջական մասնակցություն է ունեցել քաղաքի համար կարևորագույն ռազմավարական այս փաստաթղթի մշակմանը։
Առաջիկայում կլինեն հանրային լսումներ մշակված փաստաթուղթը քաղաքացիներին ներկայացնելու և քննարկելու համար։

You May Also Like