Ընդլայնված խորհրդակցություն՝ Վանաձորի մշակութային կոլեկտիվների ներկայացուցիչների հետ


Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում փետրվարի 14-ին մշակութային կոլեկտիվների հետ անցկացվեց ընդլայնված խորհրդակցություն, որը վարում էին համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը, համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական  Արտյոմ Գրիգորյանը և կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը: Վերջինս նախ խոսեց հոբելյանական տարվա հագեցած աշխատանքային գործընթացի մասին. «Շատ բուռն տարի է սպասում մեզ: Վստահ եմ, որ մեզ կհաջողվի բարձր մակարդակով նշել Թումանյանի և  Կոմիտասի 150-ամյակները: Նշելու ենք նաև Ստեփան Զորյանի 130-ամյակը, Տիգրանյանի 140-ամյակը: Շատ հարուստ մշակութային տարի ենք ունենալու»:

Արթուր Օհանյանը վստահեցրեց, որ նման հանդիպումները պարբերական բնույթ կկրեն: Դրանք միտված կլինեն ընթացիկ խնդիրների հաղթահարմանը, վարչարարության թերացումների վերացմանը: «Եթե խորհրդատվության կարիք կունենաք կամ  որևէ այլ խնդիր, ապա միասին աշխատելու արդյունքում խորհրդակցելով կլուծենք»,-ասաց աշխատակազմի ղեկավարը:

Արտյոմ Գրիգորյանն էլ նշեց, որ Գոռ Բադյանի առաջարկությամբ նոր հայեցակարգ է մշակվում, որի աշխատանքները կշարունակվեն նաև 2019թ.-ին. «2020 թ.-ի բյուջետային գործընթացում կներկայացվի շնորհալի երեխաների  խրախուսման նոր կարգի մոդելը: Կարելի է այս կազմից աշխատանքային խումբ ձևավորել, որը կներկայացնի առաջարկներ»: Գլխավոր խորհրդականը ներկաների  ուշադրությունը հրավիրեց նաև հիմնարկների գույքագրման խնդիրներին: Քննարկվեցին նաև այլ հարցեր:

You May Also Like