ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2020
Էներգիայի օրեր Վանաձորում
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Վանաձորի համայնքապետարանը հայտարարում է «Կանաչ և կայուն զարգացում» լուսանկարչական (սելֆիների) մրցույթ: Այն անցկացվում է «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո:
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը կանցկացվի 2020 թվականի հունիսի 22-26-ը:
Պայմանները.
- մասնակիցները պետք է լուսանկարվեն (սելֆի) Վանաձորում էներգախնայող / էներգաարդյունավետ կամ վերականգնվող էներգիայի (օրինակ՝ արևային ջրատաքացուցիչ կամ ֆոտովոլտային համակարգ և այլն) տեխնոլոգիաների ֆոնին,
- յուրաքանչյուր մասնակից կարող ուղարկել առավելագույնը 3 լուսանկար (սելֆի),
- լուսանկարները պետք է լինեն բարձր որակի և արտացոլեն մրցույթի հիմնական թեման (խորագիրը):
- լուսանկարները, ինչպես նաև հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, կոնտակտային տվյալները անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլ. փոստին՝ vanadzorcity@mail.ru , հունիսի 16-ից մինչև հունիսի 24-ը, նշելով լուսանկարների անելու վայրը,
- յուրաքանչյուր լուսանկարին պետք է կցվի կարճ մեկնաբանություն մաքուր էներգիայի և համայնքի կանաչ զարգացման համատեքստում լուսանկարում պատկերված սարքի, տեխնոլոգիայի կամ օբյեկտի դերի մասին, ինչպես նաև լուանկարի անվանումը և համառոտ նկարագրությունը (գաղափարը) առ այն, թե ինչպես են մաքուր էներգիան (օրինակ՝ էներգախնայողությունը կամ վերականգնվող էներգիայի օգտագործումը) նպաստում բնության և համայնքի զարգացմանը:
Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր լուսանկարները (սելֆիները) կտեղադրվեն Վանաձորի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում https://www.facebook.com/vanadzorihamaynqapetaran/:
Առավելագույն հավանության արժանացած 3 նկարչական աշխատանքների հեղինակները կճանաչվեն մրցույթի հաղթող նրանց անունները կհրապարակվեն հունիսի 25-ին:
#ԵՄԿայունէներգիայիշաբաթ2020, #ԵՄԿայունէներգիայիօրեր,#Քաղաքապետերիդաշնագիրարևելք #EUSEW2020, #comeast