«Վանաձոր համայնքի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ’ երաժշտական դաստիարակի (0,5 դրույքաչափ) թափուր պաշտոնի համար

Մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով ունի միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն’ համապատասխան որակավորմամբ:

Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը’

  • դիմում (Ձև 1)’ լրացվում է տեղում,
  • կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
  • ինքնակենսագրություն (Ձև 4)’ ստանալ https://escs.am/am/news/11978 հղումից, 6) մեկ լուսանկար’ 3×4 չափի,
  • այլ պետությունների քաղաքացիները’ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
  • Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
  • հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում): Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ’ անձը հաստատող փաստաթղթով:

Փաստաթղթերն ընդունվում են հրապարակման օրվանից մինչև դեկտեմբերի 16-ը ներառյալ, ամեն օր ժամը ժամը 08:30-ից 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Մրցույթն անց է կացվելու դեկտեմբերի 20-ին, ժամը 13-ին, ք.Վանաձոր, Շիրակի խճուղի 64 հասցեում:

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են հայտարարությանը հետևել նաև

կայքով:

Մրցույթն անց է կացվելու երկու փուլով’ գրավոր և բանավոր:

Հարցաշարին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով’ https://escs.am/am/news/11978:

Տեղեկությունների համար կարող եք զանգահարել (099) 70-45-05 հեռախոսահա մարով:

You May Also Like