Օգոստոսի 17-ին Վանաձորի Կերպարվեստի թանգարանում
տեղի ունեցավ երիտասարդ նկարիչ Մնո Քալաշյանի անհատական, գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը։
Այն նվիրված է նկարչի ընկերոջը՝ Արարատ Ալեքսանյանի հիշատակին։
Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովհան եպիսկոպոս Հակոբյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը։
Վերջիսն իր խոսքում ընդգծեց, որ Վանաձորում երիտասարդ նկարիչների ողջ սերունդ է ստողծագործում և մեկը մյուսին չի զիջում իր տաղանդով ու յուրահատուկ ոճով։