MitMission միջազգային փառատոնը Վանաձորում

Հոկտեմբերի 10-12ը ԷկոՀաբ հիմնադրամի կողմից կազմակերպվել և հյուրընկալվել է MitMission միջազգային փառատոնը, որը տեղի ունեցավ Վանաձորի կերպարվեստի թանգարանում։ Փառատոնի թեման է «Փոքր քաղաքներ՝ մեծ ազդեցություն»։ Նպատակը բարդ սոցիալ-տնտեսական վիճակում գտնվող քաղաքների մասնակցային զարգացման ուղիներ մշակելն է։
Բացման արարողությանը ներկա են գտնվել Լոռու մարզպետի տեղական Հովհաննես Ավետիսյանը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների և դեսպանությունների ներկայացուցիչներ։
MitMission փառատոնն ավելի քան 20 տարվա պատմություն ունի և ամեն տարի անցկացվում է Արևելյան Եվրոպայի քաղաքներից որևէ մեկում։
Փառատոնի շրջանակներում Վանաձորում էին քաղաքացիական հասարակության, ստեղծարար ոլորտի, տեղական ինքնակառավարման, սոցիալական ձեռնարկատիրության և ակտիվ համայնքների ներկայացուցիչներ 10-ից ավելի երկրներից։ Փառատոնի շրջանակներում քննարկեվել և աշխատարաններ են անցկացվել այնպիսի կարևոր թեմաների շուրջ ինչպիսին են
Հանրային տարածքների ձևավորումը մասնակցային եղանակով՝ ինչպես ներգրավել համայնքներին իրենց շրջակա միջավայրի ձևավորման գործում։
Կենսակայուն և տոկուն համայնքներ․ կենսունակության ռազմավարություններ,
Վերակենդանացնելով հետարդյունաբերական տարածքները՝ նոր շունչ տալ պատմական ժառանգությանը,
Պահպանել մշակութային ժառանգությունը՝ գնահատելով տեղական ինքնությունը փոփոխությունների ժամանակում,
Քաղաքացիական հասարակության արձագանքը պատերազմին ու տեղահանությանը։
Միջոցառումը կազմակերպվել է ԷկոՀաբ Կայուն Զարգացման և Ակտիվ Քաղաքացիության Հիմնադրամի կողմից՝ Գերմանական MitOst ասոցիացիայի և ուկրաինական Insha Osvita կազմակերպությունների հետ համագործակցությամբ, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության և GIZ-ի ֆինանսական աջակցությամբ։

You May Also Like