Միջազգային օլիմպիական օրվան նվիրված վազքարշավ

Հունիսի 26-ին Վանաձորի մարզադաշտի հարակից դահուկային ուղում անցկացվեց վազքարշավ՝ նվիրված միջազգային օլիմպիական օրվան: Վազքարշավին մասնակցեցին Վանաձորի համայնքապետարանի ենթակայության մարզադպրոցների շուրջ 200 մարզիկ-մարզուհի: Մրցումներն անցկացվեցին աղջիկների և տղաների համար առանձին-առանձին` 3 տարիքային խմբերում:

Մասնակիցներին ողջունեց և միջազգային օլիմպիական օրվա կապակցությամբ Վանաձոր համայնքի ղեկավարի շնորհավորանքը փոխանցեց Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ֆիզկուլտուրայի, սպորտի և  երիտասարդության հարցերի բաժնի պետ Գևորգ Մացակյանը:

Հաղթողներ դարձան`

Դիանա Սեյրանյանը-500մ  /2007թ. և փոքր տարիք/

Արթուր Ղազարյանը-500մ /2007թ. և փոքր տարիք/

Ինգա Շեկոյանը-1000մ /2005-2006թթ ծնվածներ/

Գեորգի Առաքելյանը-1000մ /2005-2006թթ ծնվածներ/

Անժելիկա Հովհաննիսյանը -1000մ /2004թ և բարձր տարիք/

Էլիբեկ Տոնոյանը-1000մ /2004թ և բարձր տարիք/

Հաղթողները պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված համապատասխան կարգի գավաթներով, պատվոգրերով և մարզաշապիկներով: Պատվոգրեր և մարզաշապիկներ հանձնվեցին նաև ակտիվ մասնակիցներին:

Մասնակից կազմակերպություններին հանձնվեցին շնորհակալագրեր:

You May Also Like