Միջազգային օլիմպիական օրվան նվիրված միջոցառումներ

Ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի համաձայն 2019թ-ի հունիսի 28-ին քաղաքի բոլոր մարզաբազաներում անցկացվեցին բոլոր մարզաձևերից մարզական միջոցառումներ՝ նվիրված միջազգային օլիմպիական օրվան:
Մասնակիցներին ողջունեց և միջազգային օլիմպիական օրվա կապակցությամբ Վանաձոր համայնքի ղեկավարի շնորհավորանքը փոխանցեց Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը:
Մասնակից կազմակերպություններին հանձնվեցին գավաթներ, շնորհակալագրեր, պատվոգրեր:

You May Also Like