Ընտանիքի միջազգային օրը Վանաձորում Համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության խորհրդի և ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվեց միջոցառմում։
Միջոցառմանը ներկա էին նաև Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, խնամատար և խնամակալ ընտանիքների ծնողներ, ոլորտի մասնագետներ, հյուրեր:
Ներկաներին օրվա առթիվ շնորհավորել են փոխմարզպետ Գոռ Ասրյանը և Վանաձորր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը։
<<Երեխաների պաշտպանության կենտրոն>> հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանը նշել է, որ Լոռու մարզը խնամատարության համակարգի ներդրման և կայացման առումով հանրապետությունում առաջատար է։ Նա կոչ է արել ընտանիքներին դիմել երեխաների պաշտպանության բաժին և դառնալ խնամատար ծնողներ։