Մասնակցային բյուջետավորման նախագծերի քվեարկության արդյունքում հաղթած ծրագիրը

Սիրելի վանաձորցիներ,
Ուրախ ենք տեղեկացնել, որ Մասնակցային բյուջետավորման նախագծերի քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել «Մեկ քայլ առաջ դեպի համընդհանուր նախադպրոցական ներառական կրթություն» ծրագիրը։
Այն ներկայացրել էր «Լուսաստղ» ԲՀԿ-ի ներկայացուցիչ Անի Գաբրիելյանը։
Հաղթող ծրագրի նպատակն է Վանաձոր համայնքի մանկապարտեզներում հիմնել նորարարական զգայական ներառման սենյակներ, որոնցից կօգտվեն մանկապարտեզներ այցելող բոլոր երեխաները, ինչը կնպաստի հաշմանդամություն ունեցող երեխաների հույզերի կառավարմանը: Վանաձորի նախակրթական հաստատությունները նոր մարտահրավերների առջև են կանգնած՝ անցում դեպի ներառական նախադպրոցական կրթության: «Լուսաստղ» ԲՀԿ –ն 2024թ. մասնակցային բյուջետավորման գործընթացի միջոցով փորձում է օգնել մանկապարտեզներին՝ որպես հանրակրթական առաջին օղակի անցում դեպի ներառական կրթության: Թեպետ առկա են մանկավարժահոգեբանական աջակցության թիմեր, այդուհանդերձ մանկապարտեզներում բացակայում են այն նյութատեխնիկական միջոցները, որոնցով պետք է ապահովվեն կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (հաշմանդամություն ունեցող) երեխայի դաստիարակության և զարգացման գործընթացները: Ներառական կրթության իրականացման համար անհրաժեշտ պայմաններից մեկը ներառական /զգայական/ սենյակի առկայությունն է հաստատությունում: Այն օգնում է երեխաներին զգալ ապահով և հոգատար, որպեսզի նրանք կարողանան հարմարավետ ուսումնասիրել, փորձել նոր բաներ և սովորել նոր հմտություններ: Համայնքի 4 մանկապարտեզներում ներառկան սենյակներ ունենալու գաղափարը, կարևոր ներդրում կլինի: Այդ սենյակների և նրանցում առկա նյութատեխնիկական միջոցների արդյունավետ կիրառումը ևս խիստ կարևոր է և որոշիչ նշանակություն կունենա ամբողջ համակարգի կայացման գործում:
Առաջարկի իրականացման շնորհիվ ակնկալվող արդյունքներն են․
Կրթության հատուկ կարիքներ ունեցող տարեկան մոտ 100 երեխաներ զգայական ներառման թերապիաների միջոցով սահուն անցում կկատարեն դեպի միջնակարգ կրթության: Մանկապարտեզներ այցելող կրթության հատուկ կարիքներ ունեցող երեխաների 50%-ը կբարելավի կյանքի որակը:
Առաջարկի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները Ծրագրի շրջանականերում նախատեսվում են 3 գործողություն․
1․ 4 մանկապարտեզների Զգայական սենյակների կահավորում
2․ 4 մանկապարտեզների սանհանգույցների հարմարեցում
3․4 մանկապարտեզների մասնագետներին փորձի և կարողությունների բարելավում։

You May Also Like