Հարգելի վանաձորցիներ, սիրով հրավիրում ենք մասնակցելու հունիսի 15-ին Վանաձորի Հայքի հրապարակում կայանալիք «Միասին պայծառ է» էներգաարդյունավետության փառատոնին: Ռուսաստանի Դաշնությունում 2016 թվականից իրականացվող էներգիայի արդյունավետ և խնայողական օգտագործման մասին իրազեկող ամենախոշոր միջոցառումը՝#ВместеЯрче ամենամյա փառատոնը, դարձել է տարածաշրջանային` ԵԱՏՄ երկրների համար։ Այս տարի առաջին անգամ այն կազմակերպվում է նաև Վանաձոր քաղաքում։
Հայաստանում փառատոնն իրականացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ «էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ծրագրի աջակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից:
Ծրագրում՝
12:00-12:30 – Բացման արարողություն
Տաղավար 1: Արեւ
Մինչեւ 8 տարեկան երեխաների համար
12:30 – 13:30: Խաղեր ու մրցույթներ
13:30 – 14:30: Գիտափորձեր
14:30 – 15:30: Վարպետաց դաս
15:30 – 17:00: Խաղեր ու մրցույթներ
Տաղավար 2: Ջուր
Մինչեւ 12 տարեկան երեխաների համար
12:30 – 13:30: Խաղեր ու մրցույթներ
13:30 – 14:30: Գիտափորձեր
14:30 – 15:30: Վարպետաց դաս
15:30 – 17:00: Խաղեր ու մրցույթներ
Տաղավար 3: Քամի
Մինչեւ 16 տարեկան երեխաների համար
12:30 – 13:30: Խաղեր ու մրցույթներ
13:30 – 14:30: Գիտափորձեր
14:30 – 15:30: Վարպետաց դաս
15:30 – 17:00: Խաղեր ու մրցույթներ
Զուգահեռ ծրագիր՝
– 12:30-15:30 – Լամպերի փոխանակում
– 12:30-15:00 – Դեմքերի նկարազարդում
– 13:00-13:30 – Տիկնիկային թատրոն
– 13:00-14:00 – Օդապարուկներ
– 16:00-16:30 – Տիկնիկային թատրոն
– 17:00-18:00 – Թռիչք օդապարիկով*
*Մասնակցելու են խաղերի ու մրցույթների հաղթող երեխաները
– 17:00-20:00 – Լուսանկարվելու հեքիաթային տաղավար
– 18:00-20:00 – Համերգային ծրագիր՝ «Լավ Էլի» եւ «Քլոքեր» ռոք խմբերի ելույթներով
Ամբողջ օրվա ընթացքում՝
– Էներգիա արտադրող հեծանիվ
– Էկո-տուն տաղավար
– «Էներգաարդյունավետությունը երեխաների աչքերով» ցուցահանդես
– Արեւային վահանակների էքսպո
Բեմական ծրագիր՝
– 12:30-13:00 – DJ + վարողներ (տեղեկատվություն էներգաարդյունավետության մասին)
– 13:00-13:30 – ազատ ժամանակ
– 13:30-14:00 – «Գայանե» պարախումբ
– 14:00-15:00 – DJ + վարողներ (ստենդափ)
– 15:00-16:00 – ազատ ժամանակ
– 16:00-16:45 – «Գայանե» պարախումբ՝ մարդկանց հետ
– 16:45-17:00 – Ֆլեշմոբ
– 17:00-17:30 – Օդապարիկ. հայտարարվում են հաղթողները
– 18:15-19:30 – «Քլոքերս» խմբի համերգը
– 19:00-19:40 – «Լավ Էլի» խմբի համերգը
Փառատոնի ընթացքում Եվրամիության «Քաղաքապետերի դաշնագրին» միացած Վանաձորը «Կայուն էներգիայի շաբաթվա» շրջանակում հանդես կգա իր առանձին տաղավարով: