Աշխատանքների հետևել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Պարույր Սևակի փողոցը Վանաձորի ծայրամասում է գտնվում։ Նույնիսկ մասնակի նորոգում այստեղ վաղուց չէր կատարվել։
Այժմ համայնքի միջոցներով հիմնանորոգվում է 3000մ² մակերեսով՝ 300 մետր ճանապարհ։
Այստեղ գտնվում են Պարույր Սևակի 43, 45, 47 բազմաբնակարան շենքերը, որոնց բնակիչները ճանապարհ չունենալու խնդրով դեռ անցած տարի էին դիմել համայնքի ղեկավարի պաշտոնակատարին։ Քաղաքացիների խոսքով տաքսիները հրաժարվում են իրենց բակ հասնել՝ դժգոհելով անմխիթար ճանապարհից, երեխաները խաղալու տեղ չունեն։
Այսօր Գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանի ուղեկցությամբ Արկադի Փելեշյանը այցելեց շենքերի բակ, զրուցեց բնակիչների հետ և խոստացավ՝ հիմնանորոգումից հետո նաև խաղահրապարակ կկառուցվի։