Հունիսի 13-ին Վանաձորի «Կոտրած եկեղեցու» բակից Լոռու մարզի զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության ճանապարհեցին։ Զորակոչիկներին ողջունեցին Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Լոռու մարզպետ Արամ Խարատրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին։ Գուգարաց թեմի առաջնորդը ողջունեց ապագա զինվորների ու նրանց ճանապարհելու եկած բազմությանը և աղոթեց Հայոց բանակում ծառայության անցնող հայրենիքի պաշտպանների համար։ Պաշտոնյաները զորակոչիկներին մաղթեցին խաղաղ, անփորձանք ծառայություն և որ իրենց ծառայության ընթացքում հնչած կրակոցները լինեն միայն վարժանքների նպատակով։
You May Also Like
«Ուկրաինայից Հայաստան տեղափոխված անձանց աջակցության և ինկուբացիոն ծրագիրն» ընդունում է հայտեր
Ванадзор
Comments Off on «Ուկրաինայից Հայաստան տեղափոխված անձանց աջակցության և ինկուբացիոն ծրագիրն» ընդունում է հայտեր