Հանդիպում մասնակցային բյուջետավորման «Մեկ քայլ առաջ դեպի համընդհանուր նախադպրոցական ներառական կրթություն» ծրագրի շրջանակներում

Այսօր Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում մասնակցային բյուջետավորման «Մեկ քայլ առաջ դեպի համընդհանուր նախադպրոցական ներառական կրթություն» ծրագրի հեղինակների և ծրագրում նեռառված մասնկապարտեզների տնօրենների հետ։
Հանդիպմանը ներկա են էին Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը, Գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը և մշակույթի, կրթության և տուրիզմի հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը։
«Մեկ քայլ առաջ դեպի համընդհանուր նախադպրոցական ներառական կրթություն» ծրագրի հեղինակ Անի Գաբրիելյանը մանրամասն ներկայացրել է ծրագրի բաղադրիչները։
Ներառական կրթության իրականացման համար անհրաժեշտ պայմաններից մեկը ներառական /զգայական/ սենյակի առկայությունն է հաստատությունում: Այն օգնում է երեխաներին զգալ ապահով և հոգատար, որպեսզի նրանք կարողանան հարմարավետ ուսումնասիրել, փորձել նոր բաներ և սովորել նոր հմտություններ:
Համայնքի 4 մանկապարտեզներում ներառկան սենյակները կարևոր ներդրում կլինեն: Այդ սենյակների և նրանցում առկա նյութատեխնիկական միջոցների արդյունավետ կիրառումը ևս խիստ կարևոր է և որոշիչ նշանակություն կունենա ամբողջ համակարգի կայացման գործում:
Ծրագրի շրջանականերում կկատարվեն 3 գործողություն՝
4 մանկապարտեզների Զգայական սենյակների կահավորում,
4 մանկապարտեզների սանհանգույցների հարմարեցում,
4 Մանկապարտեզների մասնագետներին փորձի և կարողությունների բարելավում։
Արդյունքում Տարեկան կրթության հատուկ կարիքներ ունեցող մոտ 100 երեխա զգայական ներառման թերապիաների միջոցով սահուն անցում կկատարեն դեպի միջնակարգ կրթության:
Մանկապարտեզներ այցելող կրթության հատուկ կարիքներ ունեցող երեխաների 50%-ը կբարելավեն են կյանքի որակը:
Վանաձոր համայնքի մանկապարտեզներում նորարարական զգայական ներառման սենյակներից կօգտվեն մանկապարտեզներ այցելող բոլոր երեխաները, ինչը կնպաստի հաշմանդամություն ունեցող երեխաների հույզերի կառավարմանը:

You May Also Like