Վանաձորը դարձավ «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության գործող անդամ

Վանաձոր համայնքի կողմից մշակված Տեղական տնտեսական զարգացման ծրագիրը գնահատվել է Համաշխարհային բանկի փորձագետների կողմից և արժանացել հավանության, որպես «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի պահանջներին համապատասխան ծրագիր:
Հիմք ընդունելով այդ փաստը՝ ծրագրի շրջանակում Վանաձոր համայնքին շնորհվել է «Գործող անդամի» կարգավիճակ:
Եվրոպական միության «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության ծրագրի ղեկավար Պետեր Կորսբին շնորհավորել է Մամիկոն Ասլանյանին ծրագրում գրանցած հաջողությունների կապակցությամբ:
ՀՀՏԶ քարտուղարությունը շատ բարձր է գնահատել Վանաձոր համայնքի ղեկավարի համագործակցության պատրաստակամությունը և իրականացված աշխատանքը և կտրամադրի ծրագրի շրջանակում նախատեսված աջակցման բոլոր գործիքները՝ Տեղական տնտեսական զարգացման ծրագրով նախատեսված բոլոր գործողությունները հաջողությամբ իրականացնելու համար:
Վանաձոր համայնքի տեղական տնտեսական զարգացման ծրագիրը կազմվել է աշխատանքային խմբի փորձառու մասնագետների ջանքերով՝ ի դեմս ՀՀՏԶ Հայաստանի համակարգող Սևակ Հովհաննիսյանի, ՎՏԿ տնօրեն Պատվական Հախինյանի, ԷկոՀաբ կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության հիմնադրամի տնօրեն Յանա Մկրտչյանի և Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և ՏՏ բաժնի պետ Լիլյա Դավթյանի:
Կից ներկայացնում ենք ՀՀՏԶ ծրագրի ղեկավար Պետեր Կորսբիի շնորհավորական նամակը:

You May Also Like