Այսօր` մայիսի 29-ին, ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով արվեստի, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչներ արժանացել են պետական բարձր պարգևների և պատվավոր կոչումների:

Հանրապետության տոնի առթիվ մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար Վանաձորի տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Սերյոժա Մելիքյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով։

ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել Վանաձորի «Հորովել» երգի պարի համույթի դիրիժոր, քանոնահարուհի Էլմիրա Կռոյանին:

Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմը` համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ շնորհավորում ու հաջողություններ է մաղթում պարգևների և պատվավոր կոչումների արժանանալու կապակցությամբ:

You May Also Like