Այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ Վանաձորի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված հուշարձանի մոտ տեղի ունեցավ տոնական միջոցառում։
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, համայնքապետարանի և մարզպետարանի աշխատակիցները, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ, ԵԿՄ անդամներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, զինվորականներ, քաղաքացիներ։
Հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցան Լոռու Մարզպետ Արամ Խաչատրյանը և Վանաձոր համայնքի ղեկավարի Արկադի Փելեշյանը։
Ներկաները ծաղիկներ են խոնարհել անմար կրակին առջև:
Ծաղիկների խոնարհման արարողություն է տեղի ունեցել նաև Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում գտնվող Անհայտ զինվորի հուշարձանի մոտ։