ՀՀ կրթության և գիտության նախարարը մարզաբնակ ուսանողների հունվարի 8 -11 քնությունների բացակայությունը առաջարկում է համարել
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր Ֆեյսբուքիի էջում տեղադրել է միջնորդություն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին: Նախարարը զգուշացրել է, որ այս միջնորդությունը վերաբերում է բացառապես մարզաբնակ, քննություններից ամսի 8-11 բացակայած ուսանողներին: Խոստացած գրությունը նախարարը զետեղել է իր էջում:
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն
ուսումնական հաստատությունների ռեկտորներին
Հարգելի ռեկտոր
Հաշվի առնելով ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն հղված բազմաթիվ դիմումները, հեռախոսազանգերը եւ ուսանողների անհանգստությունը, պայմանավորված վերջին օրերին տեղացած առատ ձյան հանգամանքով, ինչի պատճառով անանցանելի են դարձել հանրապետության բազմաթիվ ճանապարհներ եւ շատ ուսանողներ չեն կարողացել մասնակցել սահմանված օրը նշանակված քննություններին, թույլատրել բուհերի մարզաբնակ ուսանողներին ս/թ հունվարի 8-11-ը չհանձնած քննությունները հանձնել մինչեւ քննաշրջանի ավարտը (մինչեւ պարտքերի մարման առաջին փուլը):
Հարգանքով՝
Արմեն Աշոտյան»: