Մարտի 8-ին Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան դիտելու ՙՉարլեի մորաքույրը՚ ներկայացումը։ Վանաձորի համայնքապետարանը տոմսերը նախապես գնել էր և նվիրել Վանաձորի կանանց և աղջիկներին։ Մինչ ներկայացումը Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսք հղեց իգական սեռի ներկայացուցիչներին՝ նրանց մաղթելով հոգատարությամբ և սիրով լեցուն երջանիկ կյանք։
Այսպիսով կանանց միամսյակին նվիրված տոնական միջոցառումները մեկնարկեցին։
Համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը իր ենթակայության տակ գտնվող մշակութային հիմնարկների հետ համատեղ շարունակում է տոնի վերածել միամսյակի յուրաքանչյուր օրը: Հիշեցնենք, որ միամսյակի շրջանակներում իրականացվող միջոցառումների ծրագիրը հրապարակված է Վանաձորի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում (Vanadzor.am) և ֆեյսբուքյան էջում։