Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը առավոտյան շնորհավորել է համայքապետարանի աշխատակազմի կին աշխատակիցներին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

մարտի 8-ին ընդառաջ, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը առավոտյան շնորհավորել է համայքապետարանի աշխատակազմի կին աշխատակիցներին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Նա երախտագիտություն է հայտնել քաղաքի զարգացման գործում կատարած աշխատանքի և ներդրման համար՝ ընդգծելով հասարակության մեջ կանանց դերի կարևորությունը։
Արկադի Փելեշյանը այցելել է համայնքապետարանի սպասարկման գրասենյակ, անձամբ ծաղիկներ է նվիրել աշխատակիցներին ու այդ պահին սպասարկվող քաղաքացիներին՝ ստեղծելով ջերմ ու տոնական մթնոլորտ այս առանձնահատուկ օրը։
Համայքի ղեկավարի հանձնարարությամբ մշակույթի, կրթության և տուրիզմի հարցերի բաժնի աշխատակիցները շրջել են բոլոր աշխատասենյակներով և համայնքի ղեկավարի անունից շնորհավորել և ծաղիկներ նվիրել աշխատակազմի կանանց։

You May Also Like