Սիրելի կանա՛յք և աղջիկնե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մարտի 8-ի` Կանանց միջազգային տոնի կապակցությամբ: Մեր սիրելի մայրերին, կանանց, քույրերին և աղջիկներին մաղթում եմ առողջություն, անսահման սեր, երջանկություն և միշտ բարձր տրամադրություն: Ցանկանում եմ, որ միշտ լինեք հարազատորեն քնքուշ, գեղեցիկ ու հմայիչ:
Անգնահատելի է հայ կնոջ դերը մեր երկրի շենացման գործում: Հայ կինը միշտ վառ է պահել հայ օջախի կրակը, սերմանել է սեր, իմաստություն և տոկունություն սերունդների մեջ, պահպանել և զարգացրել է ազգային ավանդույթներն ու արժեքները:
Մարտի 8-ը ևս մեկ առիթ է մեր կանանց, մայրերին և քույրերին երախտագիտություն ու սեր արտահայտելու համար:
Կցանկանայի, որ հայ կինը գնահատված և մեծարված լինի իրենց տղամարդկանց` ամուսինների, որդիների և եղբայրների կողմից ոչ միայն այս օրը, այլև ամբողջ տարի:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Ձեր տոնը` մաղթում եմ` միշտ լինեք շրջապատված ուշադրությամբ, անկեղծությամբ: Թող որ երբեք չզգաք հոգատարության, վստահության, ուշադրության պակաս: Սիրեք և եղեք սիրված:
Սամվել Դարբինյան
Վանաձորի քաղաքապետ