Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, մայիսի 28-ից 30-ը Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան <<Կենտրոն>> համալիր մարզադպրոցում անց է կացվել սպորտային մարմնամարզության առաջնություն:
Տարբեր մարզական կարգերում և տարբեր ծրագրերով հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվել են Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, մեդալներով:
Տարբեր մարզական կարգերում և տարբեր ծրագրերով հաղթողներ են դարձել`
Արթուր Գալստյանը,
Լուկա Կվիրտիան,
Դավիթ Ստեփանյան,
Վահագն Ներկարարյանը,
Սամվել Գրիգորյանը,
Էդգար Այվազյանը,
Տիգրան Մադոյանը,
Արթիկ Սարգսյանը,
Արեն Մուրադյանը,
Սոս Ալեքսանյանը,
Ռոման Մարտիրոսյանը,
Գոռ Սուլյանը:
Շնորհակալագրեր են հանձնվել մրցավարներին և Ալբերտ Ազարյանի անվան <<Կենտրոն>> համալիր մարզադպրոցի աշխատակազմին: