Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, հուլիսի 6-ից 7-ը Ալբերտ Ազարյանի անվան <<Կենտրոն>> համալիր մարզադպրոցում անցկացվեց սպորտային մարմնամարզության պատանիների և աղջիկների անհատական բաց առաջնություն: Առաջնությանը մասնակցեցին մարզիկներ նաև Վրաստանի Հանրապետության Բաթումի քույր քաղաքից:
Վանաձոր համայնքի ղեկավարի և համայնքապետարանի անունից մասնակիցներին և ներկաներին ողջունեց ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը:
Տարբեր մարզական կարգերում և տարբեր ծրագրերով հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, գավաթներով և մեդալներով:
Աղջիկների մրցումներում հաղթողներ են դարձել`
Վիկտորիա Շեկյանը- III մ. կարգ (Վանաձոր)
Գոհար Ասոյանը – I պ. կարգ (Վանաձոր)
Եվա Անդրեասյանը-III պ. կարգ(Վանաձոր)
Տղաների մրցումներում հաղթողներ են դարձել`
Դեմետրե Գուրգենադձե- II պ. կամավոր կարգ (Բաթումի)
Սարիբեկ Բեկչյան- II պ. պարտադիր կարգ (Վանաձոր)
Արտյոմ Բաղինյան – III պ. կամավոր կարգ (Վանաձոր)
Մատե Բերիդձե – III պ. կամավոր կարգ (Բաթումի)
Դավիթ Նահապետյան- III պ. կամավոր կարգ (Վանաձոր)
Գուրամի Խալվաշի – III մ. պարտադիր կարգ (Բաթումի)
Ջիվան Մովսիսյան – I պ. կամավոր կարգ (Վանաձոր)
Լուկա Ցեցխալադձե- I պ. պարտադիր կարգ (Վանաձոր)
Գոռ Ղումաշյանը – I պ. պարտադիր կարգ (Վանաձոր)
Շնորհակալագրեր հանձնվեց մրցավարներին և Ալբերտ Ազարյանի անվան <<Կենտրոն>> համալիր մարզադպրոցի կոլեկտիվին: