Վանաձորի քաղաքապետարանի և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից ստեղծված «Նեցուկ» կազմակերպությունը շարունակում է մաքրման աշխատանքներ իրականացնել քաղաքի այն հատվածներում, որտեղ քաղաքապետարանի կողմից սանիտարական մաքրում չի իրականացվում: Կազմակերպությունը վերջին 10 օրում մաքրման աշխատանքներ է իրականացրել «Հալաբյան» կամրջի հետիոտնային անցումների երկու կողմերում, ինչպես նաև «Թթու ջուր» տանող աստիճանների վրա: Ընկերության աշխատակիցները մի քանի օր շարունակ մաքրել և հեռացրել են Սայաթ-Նովայի անվան քաղաքային զբոսայգում անձրևի և կարկուտի հետևանքով
առաջացած աղբը: