Վանաձորի քաղաքապետարանի կողմից ստեղծված <<Նեցուկ>> կազմակերպությունը մաքրման մեծածավալ աշխատանքներ է իրականացրել Դիմաց թաղամասի երիտասարդական զբոսայգում: Մաքրման աշխատանքներին միացել են այլ կազմակերպության անդամներ ու թաղամասի բնակիչներ: Մաքրվել ու հեռացվել է տարածքի աղբը, հնձվել են խոտերը, տեղադրվել են կարուսելներ:
Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի