Վանաձորի քաղաքապետարանի «Նեցուկ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների կողմից շարունակվում են սանիտարական մաքրման աշխատանքները քաղաքի ողջ տարածքում: Վերջին օրերին մաքրման մեծածավալ աշխատանքներ են իրականացվել «Սայաթ Նովայի» անվան քաղաքային և «Շառլ Ազնավուրի» անվան զբոսայգիներում, «Թթու ջուր» կոչվող տարածքում, Հայքի հրապարակի հետնամասում, կայարանամերձ հատվածում, Թումանյան և Մոսկովյան փողոցներում, «Արցախ» պուրակում և ոչ միայն: Մաքրման աշխատանքներին որոշակիորեն խանգարել է տեղացած ձյունը: Աշխատանքները կրում են շարունակակն բնույթ: Համայնքի ղեկավար Սամվել Դարբինյանի կողմից խիստ հանձնարարական է իջեցվել նաև այգիների վարձակալներին: Համայնքի ղեկավարը մեկ շաբաթյա ժամկետ է տրամադրել նրանց՝ պահանջելով կարգի բերել այգիներն ու պուրակները, ապահովել լուսավորությունն ու մաքրությունը:
You May Also Like
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ
Ванадзор
Comments Off on Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ