Սիրելի վանաձորցիներ և հյուրեր , համայնքապետարանը հունիսի 1-ին , համայնքի տարածքում , ժամանցային տարբեր տոնական ու զվարճանքի միջոցառումներ է կազնակերպելու երեխաների և նրանց ծնողների համար:
Գլխավոր տոնական միջոցառումը սկսվելու է ժամը ,15:00-ին Հայքի հրապարակում և շարունակվելու է մինչև ուշ երեկո: Երեխաներին կզվարճացնեն հրավիրյալ ծաղրածուների խմբերը, հեքիաթների կերպարանափոխված հերոսները: Մանուկների համար կկազմակերպվեն հետաքրքիր մրցույթային խաղեր, կավճանկար, կլինեն համերգային ելույթներ և իհարկե՝ պաղպաղակի անվճար հյուրասիրություն:
Տոնական միջոցառումներ կլինեն նաև Գուգարք, Շահումյան և Դարպաս համայնքներով, ուր ժամը 12:00-ից կայցելեն շոու շրջիկ խմբեր :
Առանձնակի հմայքով կգործարկվեն հրապարակի գունային երաշտական շատրվանները:
Բոլորս դեպի Հայքի հրապարակ հունիսի 1–ին, ուրախ տրամադրությամբ նշելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը: