Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ

Թատերարվեստի հարգարժան գործիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ:
Այսօր հայ թատրոնը դժվարին օրեր է ապրում: Պանդեմիայի պայմաններում փոխվեց աշխատանքի բնույթը, ժամանակ առ ժամանակ դադարեց, պատերազմն իր հերթին փոխեց բոլորի օրակարգը, սակայն լիահույս եմ, որ թատրոնների բնականոն կյանքը հետզհետե կվերադառնա իր հուն, թատերարվեստի վանաձորցի գործիչները կշարունակեն արարել՝ հանուն ապրեցնելու:
Թատրոնն այն հայելին է, որը սինթեզում, բյուրեղացնում ու մեզ է վերադարձնում մեր կյանքը՝ ի ցույց դնելով գեղեցիկն ու տգեղը, մեր էությունը՝ ներսից և դրսից, մեր առաքելությունն ու ճանապարհը:
Վանաձորցիները սիրով սպասում են հին ու նոր բեմադրություններին, սիրելի դերասանների անկրկնելի խաղին, այն էներգիային, որը փոխանցվում է հանդիսատեսին, վերաձևում նրա արժեքները։
Թատերարվեստի հարգելի ներկայացուցիչնր, կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ ստեղծագործական բեղմանավոր աշխատանք, շարունակական ձեռքբերումներ, երջանկություն և արևշատություն։ Արարեք լեփ-լեցուն դահլիճներում, եղեք գնահատված և շարունակեք քարոզել բարին։

 

You May Also Like