Հանրապետութան տոնին նվիրված երեկ՝ մայիսի 28-ին, Վանաձորի Կոտրած եկեղեցու մոտ քաղաքապետ Սամվել Դարբինյանը մարզային իշխանությունների, հոգևոր առաջնորդի և հարյուրավոր քաղաքացիների հետ հարգանքի տուրք են մատուցել 1918թ.-ին Ղարաքիլիսայի հերոսամարտում զոհված հերոսների հիշատակին: Կատարվել է հոգեհանգստի կարգ՝ առաջնորդությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի, ապա ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրվել ավերված եկեղեցու հարևանությամբ կառուցված հուշարձանին: Տեղի է ունեցել տոնական համերգ՝ նվիրված Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերին և առաջին Հանրապետության հռչակմանը: Տոնական օրը շարունակվել է զինվորական շքերթով ու հատուկ հետախուզական ջոկատի ցուցադրական ելույթներով:
You May Also Like
ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ, ABC.GoV: Alliance for Better City Governance) ծրագրի Ղեկավար կոմիտեի երկրորդ նիստը
Ванадзор
Comments Off on ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ, ABC.GoV: Alliance for Better City Governance) ծրագրի Ղեկավար կոմիտեի երկրորդ նիստը
Հրաշալի օր, ուրախ տրամադրություն, գեղեցկության մեծարում և մայրության փառաբանում
Ванадзор
Comments Off on Հրաշալի օր, ուրախ տրամադրություն, գեղեցկության մեծարում և մայրության փառաբանում