Սիրելի՛ վանաձորցիներ,
Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ:
Այս հիանալի գարնանային օրը մաղթում եմ բոլորին դրական տրամադրություններ, առողջություն և աշխատանքային հաջողություններ:
Մայիսի 1-ը տոն է բոլոր նրանց համար, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով կառուցում և ստեղծում են բարիք: Հայ ազգը միշտ էլ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, ստեղծելու և արարելու կարողությամբ: Ցանկացած աշխատանք հարգանքի արժանի է, քանի որ միայն աշխատելով և ստեղծելով է հնարավոր կառուցել պայծառ ապագա երկրի և մեր ընտանիքների համար: Արդար աշխատանքն է հասարակության հիմքը
Սիրելի՛ վանաձորցիներ, ևս մեկ անգամ շնորհավորելով ձեզ մայիսմեկյան տոնի առթիվ, մաղթում եմ խաղաղ, արգասաբեր և ստեղծագործ աշխատանք: