Լուսինե Ստեփանյան

Լուսինե Իվանի Ստեփանյան

Ծնվել է 1970 թ․ սեպտեմբերի 23-ին, քաղաք Կիրովականում։

1977-1987թթ սովորել և ավարտել է Կիրովականի Ա․Ս․ Պուշկինի անվ․ թիվ 4 միջն․դպրոցը։

1987-1992թթ․ սովորել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի <<Կենսաբանություն և քիմիա լրացուցիչ>> ֆակուլտետը՝ ստանալով կենսաբանություն և քիմիայի ուսուցչի որակավաորում։

1991 -1997թթ․աշխատել է Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես քիմիա- կենսաբանության ուսուցիչ։

2006-2007թթ․ աշխատել է ՀՀ Լոռու մարզպետարանում աշխատակազմի ֆինանսական և սոց․- տնտեսական զարգացման վարչությունում՝ որպես առաջին կարգի մասնագետի փոխարինող։

2008-2016 թթ․ աշխատել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնում գլխավոր մասնագետ։

2011թ․ շնորհվել է համայնքային ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան։

2016-2019թթ․ աշխատել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնի պետի տեղակալ։

2016թ․ շնորհվել է համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան։

2019թ․ շնորհվել է համայնքային ծառայության 1-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան։

2019 թ․-ից աշխատում է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնի պետ։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։