Քաղաքացիների ընդունելություն համայնքապետարանում

Օգոստոսի 31-ին Վանաձորի համայնքապետարանում քաղաքացիների հերթական ընդունելության օր էր։ Քաղաքացիներին ընդունեց Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը լսեց բարձրաձայնված խնդիրները, հանձնարարականներ տվեց համայնքապետարանի բաժինների ղեկավարներին շուտափույթ լուծելու դրանք։ Մի շարք խնդիրներ հնեց տեղում լուծում ստացան։

Հիշեցնենք, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի մոտ ընդունելության կարող են մասնակցել այն քաղաքացիներիը, որոնք իրենց դիմումը, բողոքը, առաջարկությունը օրենքով սահմանված կարգով ներկայացրել են տեղական ինքնակառավարման մարմնին և դրա վերաբերյալ սահմանված ժամկետում պատասխան չեն ստացել, կամ գտնում են, որ ստացված պատասխանը հիմնավորված չէ, և այդ պատճառով իրենք ցանկանում են Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնակատարին անձամբ ներկայացնել վիճարկման առնչությամբ իրենց նկատառումները:

You May Also Like