Վանաձորում բացվեց Կարատեի ֆեդերացիայի մարզադահլիճ

Օգոստոսի 30-ին Վանաձորում հանդիսավոր բացվեց Լոռու մարզի Կարատեի ֆեդերացիայի նորակառույց մարզադահլիճը։ Բացմանը մասնակցեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Ներկա էին Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը, մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, մեծ թվով քաղաքացիներ։ Հանդիսությանն իր օրհնությունը բերեց Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովհան եպիսկոպոս Հակոբյանը։ Համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը ողջույնի խոսքում կարևորեց արհեստավարժ մարզադպրոցի առկայությունը մեր քաղաքում՝ վստահեցնելով, որ սերնդի դաստիարակության գործը, Արկադի Փելեշյանի գլխավորությամբ, համայնքապետարանի մշտական հոգածության ներքո է։ Բացման արարողությունը եզրափակվեց պատանի կարատեիստների հմտությունների ցուցադրական ելույթներով։

You May Also Like