Արկադի Փելեշյանը պատվոգրեր է հանձնել «Լոռի» ֆուտբոլային թիմին

Հունիսի 30-ին տեղի ունեցավ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի ԼՈՌԻ ՖԱ-08 թիմի պարգևատրման արարողությունը։ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը պատվոգրեր է հանձնել թիմին 2022թ․ -ի ՀՀ մանկապատանեկան առաջնության հաղթող և ՀՀ գավաթակիր դառնալու համար, Թիմի գլխավոր մարզիչին՝ շնորհակալագիր, հիմնադիր նախագահին՝ շնորհավորագիր ՝ գավաթակիր թիմ պատրաստելու համար։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, Սպրոտի և երիտասարդության հարցեի բաժնի պետ Մացակյանը, Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օհան ավագ քահանա Լուսարարյանը, Տեր Գրիգոր քահանա Դերմենջյանը։ Վերջիններս Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովհան եպիսկոպոս Հակոբյանի անունից օրհնություն և շնորհավորանքներ են հաղորդել մարզիկներին և աղոթել միասին։
Արկադի Փելեշյանը պատանի մարզիկներին մաղթել է շարունակական հաղթանակներ մարզաշխարհում։

You May Also Like