Վանաձոր համայնքում ընթացքի մեջ են գետերի հուների և անձրևաջրատար համակարգի մաքրման աշխատանքները

Ամեն տարի գետերի հուների մաքրման ընթացիկ աշխատանքները մեկնարկում են մինչև գետերի գարնանային վարարումները:
Անկախ սահմանված կարգով իրականացվող աշխատանքների պարբերականությունից՝ անբարեխիղճ քաղաքացիների կողմից Վանաձորի գետերը շարունակում են աղտոտվել տարաբնույթ կենցաղային առարկաներով և պոլիէթիլենային տոպրակներով, ինչը կարող է դառնալ հեղեղումների և բնապահպանական աղետի պատճառ:
Այս պահին աշխատանքներն ընթանում են Տանձուտ և Բազում գետերում, ինչպես նաև Երևանյան խճուղուն հարակից Խաչի ձորից իջնող գետակի տարածքում:

You May Also Like