Օգոստոսի 28-ին Վանաձոր խոշորացված համայնքի Շահումյան բնակավայրում տեղի սբ. Հակոբ եկեղեցուն նվիրված տոնակատարություն էր։ Միջոցառմանը ներկա էին Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը եւ աշխատակազմի քարտուղար Հայկ Վիրաբյանը։ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան սրբազանի ձեռամբ մատուցված Սուրբ պատարագին մասնակցելուց հետո Արկադի Փելեշյանը հանդիպեց Շահումյանի առաջին դասարան գնացող երեխաներին։ Շնորհավորելով ու բարի երթ մաղթելով նորընծա աշակերտներին՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ նվիրեց նրանց։ Տոնական միջոցառման ընթացքում ներկաներին գեղարվեստական ելույթներով ողջունեցին մշակույթի տան շնորհաշատ սաները։ Տոնը եզրափակվեց մատաղի արարողությամբ։