Հուլիսի 27-ին Վանաձորի համայնքապետարանում հանդիպում անցկացվեց EREO Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչների հետ: EREO Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը առաքելություն է իրականացնում՝ խթանելու հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքը, ընդլայնելու նրանց հավասար և լիարժեք մասնակցությունը կյանքի բոլոր ոլորտներում՝ ներառյալ որոշումների կայացման գործընթացը։ Համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը ողջունել է հյուրերին, ընգծել է համայնքապետարանի և հաշմանդամություն ունեցող անձանց փոխօգնության կարևորությունը։ Գլխավոր խորհրդականը պատասխանել է հյուրերի հարցերին, լսել առաջարկությունները։ Ներկաները Համայնքի ղեկավարի օգնական Թամարա Գրիգորյանի հետ քննարկում են անցկացրել, որի ընթացքում բարձրացվել են հարցեր համշանդամություն ունեցող անձանց համար քաղաքի ենթակառուցվածքների հարմարավետության վերաբեյալ։ Հյուրերին ներկայացվել են այդ ուղղությամբ տարվող աշխատանքներից մանրամասներ։
Թամարա Գրիգորյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին ուղղված համայքապետարանի և բարեգործական կազմակերպության համատեղ աշխատանքը։ Ռեսուրս կենտրոնը հետագա համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերել։