Օգոստոսի 26-ին անտառային վազքուղյակում անցկացվեց վազքարշավ՝ նվիրված <<Օլիմպիական միջազգային օրվան>>։ Վազքարշավին մասնակցեցին շուրջ 230 պատանիներ և աղջիկներ՝ տարիքային երկու խմբերով՝ 2005-2008 և 2009-2010։ Վազքարշավի մրցանակակիրներին ողջունեցին, իսկ հետո հաղթողներին ու մրցանակակիրներին պարգևատրեցին Համանքապետարանի ֆիզկուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գևորգ Մացակյանը, մարզադպրոցի տնօրենները։ Մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով ու պատվոգրերով, հաղթողները ստացան նաև գավաթներ։ Մրցումների գլխավոր մարցավար Սուրեն Վեքիլյանը և մրցավարական կազմը շնորհակալագրեր ստացան։
Վազքարշավի մրցանակակիրներն են՝
500 մ աղջիկների 2005-2008 տարիքային խումնբ
1-ին տեղ՝ Հակոբյան Սոֆի
2-րդ տեղ՝ Բաբայան Մարթա
3-րդ տեղ՝ Վեքիլյան Անգելինա
500 մ տղաների 2005-2008 տարիքային խումնբ
1-ին տեղ՝ Բաբայան Մհեր
2-րդ տեղ՝ Սարգսյան Հայկ
3-րդ տեղ՝ Օհանյան Ավետիս
1000 մ աղջիկների 2009-2010 տարիքային խումնբ
1-ին տեղ՝ Բաղդասարյան Նարիրա
2-րդ տեղ՝ Իսպիրյան Աննա
3-րդ տեղ՝ Քոսյան Մոնիկա
1000 մ տղաների 2009-2010 տարիքային խումնբ
1-ին տեղ՝ Սահակյան Էրիկ
2-րդ տեղ՝ Մարուքյան Արսեն
3-րդ տեղ՝ Ավետիսյան Էրիկ