Աղբահանության և կոշտ թափոնների կառավարման եվրոպական փորձը ապագայում կկիրառվի նաև Վանաձոր համայնքում

Եվրոպական Միության ֆինանսավորմամբ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի Հայաստանի գրասենյակի կողմից Վանաձոր քաղաքում իրականացվող BSB 1138 «Գործընկերություն ընդդեմ գյուղական կանաչ տարածքների աղտոտման» ծրագրի շրջանակում, ս.թ.Մայիսի 15-23–ը Ռումինիայում անցկացվող ծրագրի կառավարման խորհրդի 4-րդ հանդիպմանը և ուսուցողական այցին մասնակցեց նաև Վանաձոր համայնքի աշխատակազմի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը:
Ռումինական Գալաց քաղաքում հանդիպմանը մասնակցում էին 4 գործընկեր երկրների՝ Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ռումինիա, ազգային ծրագրերի ներկայացուցիչներ:
Այցի ընթացքում մասնակիցները ծանոթացան Ռումինիայում աղբի կառավարման սկզբունքների կիրառմանը, որոնք համապատասխանում են եվրոպական չափանիշներին, ինչպես նաև առանձնացված աղբահանության ուղղությամբ ունեցած հաջողություններին: Ուսուցողական այցը նաև նախատեսում էր այց բնակավայրերի վարչական մարմիններ և ծանոթացում կոշտ թափոնների կառավարման ընթացակարգերին:
Տիկին Դավթյանը ներկայացրեց ոլորտում առկա իրավիճակը Վանաձոր քաղաքում, ծրագրային գործողությունների ընթացքը, առկա խնդիրները և մարտահրավերները:
  • Lilya
  • Lilya1

You May Also Like