Վանաձորում նշվեց Վարդավառը

Հուլիսի 24-ին Վարդավառի’ պայծառակերպության տոնի միջոցառումները սկսվել են Սուրբ պատարագով։ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, համայնքապետարանի բաժինների ղեկավարները մասնակցել են պատարագին։

«Արի’ ջրվենք» վարդավառյան տոնակատարությունն անցկացվեց Հայքի հրապարակում։

Տոնի ջրային մասն ապահովելու և երթևեկության կարգավորման ու անվտանգության համար շնորհակալություն ենք հայտնում Արտակարգ իրավիճակների նախարարության Վանաձորի ծառայությանն ու Լոռու մարզի Պարեկային ոստիկանության ծառայությանը։

Վարդավառի տոնի առթիվ միջոցառումեր են անցկացվել Վանաձորի Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տան բակում, Վանաձորի Ստ. Զորյանի տուն թանգարանի բակում’ «Վանաձորի Հրանտ Կլեկչյանի անվան թիվ 1 մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի հետ համատեղ,

«Հր. Մաթևոսյանի անվան Գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ում’ «Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան» ՀՈԱԿ-ի հետ համատեղ։

Մշատութային կենտրոններում Վարդավառին նվիրված երգեր են հնչել, պարային ու թատերական բեմադրություններ ցուցադրվել։

  • Վարդավառ1
  • Վարդավառ2
  • Վարդավառ3
  • Վարդավառ4
  • Վարդավառ5

You May Also Like