Հունիսի 24-ին Վանաձորի համայնքապետարանի դահլիճում անցկացվեց 2022թ. առաջին կիսամյակում Եվրոպայի և ՀՀ առաջնությունների հաղթող և մրցանակակիր մարզիկներին և նրանց մարզիչների պարգևատրման արարողություն: Մարզիկներին շնորհավորել ու պատվոգրեր են հանձնել Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը և ֆիզկուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գևորգ Մացակյանը:
Սպորտում գրանցած հաջողությունների համար պարգևատրվել են 32 մարզիկ և 23 մարզիչ.
Արես Հակոբյան – Եվրոպայի երիտասարդների բռնցքամարտի առաջնության արծաթե մեդալակիր, ՀՀ երիտասարդների բռնցքամարտի առաջնության հաղթող
Վախթանգ Հարությունյան – ՀՀ մեծահասակների բռնցքամարտի առաջնության հաղթող
Գևորգ Կոստանյան – Վախթանգ Հարությունյանի և Արես Հակոբյանի մարզիչ
Տիգրան Կիրակոսյան – Սամբոյի Եվրոպայի գավաթի բաց առաջնության ոսկե մեդալակիր
Աղասի Գալստյան – Տիգրան Կիրակոսյանի մարզիչ
Նարեկ Հովհաննիսյան – ՀՀ մեծահասակների բռնցքամարտի առաջնության հաղթող
Բագրատ Ավոյան – Նարեկ Հովհաննիսյանի մարզիչ
Մհեր Մարկոսյան – ՀՀ մեծահասակների ազատ ըմբշամարտի առաջնության հաղթող
Սենիկ Սերոբյան – 24-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերի բրոնզե մեդալակիր
Ժիրայր Հովհաննիսյան – Մհեր Մարկոսյանի և Սենիկ Սերոբյանի մարզիչ
Հովհաննես Մաղաքյան – ՀՀ մեծահասակների ազատ ըմբշամարտի առաջնության հաղթող
Մենուա Յարիբեկյան – ՀՀ երիտասարդների ազատ ըմբշամարտի առաջնության հաղթող
Նարեկ Հակոբյան – ՀՀ պատանիների ազատ ըմբշամարտի առաջնության հաղթող
Ժորա Հովհաննիսյան – Հովհաննես Մաղաքյանի, Մենուա Յարիբեկյանի և Նարեկ Հակոբյանի մարզիչ
Սեյրան Սարուխանյան – ՀՀ պատանիների սամբոյի առաջնության հաղթող
Գոռ Հարությունյան – ՀՀ երիտասարդների սամբոյի առաջնության հաղթող
Գագիկ Ղազարյան – Սեյրան Սարուխանյանի, Գոռ Հարությունյանի մարզիչ
Տիգրան Ղազարյան – ՀՀ երիտասարդների ազատ ըմբշամարտի առաջնության հաղթող
Արարատ Ղազարյան – Տիգրան Ղազարյանի մարզիչ
Էրիկ Սաղաթելյան – ՀՀ պատանիների ձյուդոյի և սամբոյի առաջնությունների հաղթող
Սմբատ Հովհաննիսյան – Էրիկ Սաղաթելյանի մարզիչ
Արթուր Շախպազյան – Եվրոպայի մինչև 22տարեկանների բռնցքամարտի առաջնության արծաթե մեդալակիր
Արևիկ Դոխոլյան – ՀՀ մեծահասակների բռնցքամարտի առաջնության հաղթող
Թումաս Թովմասյան – ՀՀ երիտասարդների բռնցքամարտի առաջնության հաղթող
Արթուր Ուլիխանյան – Արևիկ Դոխոլյանի, Թումաս Թովմասյանի և Արթուր Շախպազյանի մարզիչ
Զորիկ Պողոսյան – Համաշխարհային ռեկորդակիր
Կարեն Պողոսյան – Զորիկ Պողոսյանի մարզիչ
Ռոմիկ Պողոսյան – ՀՀ պատանիների ծանրամարտի առաջնության հաղթող
Արեն Ներսեսյան – Ռոմիկ Պողոսյանի մարզիչ
Դավիթ Գասպարյան – ՀՀ երիտասարդների ծանրամարտի առաջնության հաղթող
Վահրամ Գևորգյան – Դավիթ Գասպարյանի մարզիչ
Էլլադա Ալավերդյան – Եվրոպայի փոքր երկրների աթլետիկայի առաջնության ոսկե մեդալակիր
Գոռ Ներկարարյան – Էլլադա Ալավերդյանի մարզիչ
Գոհար Հարությունյան – ՀՀ երիտասարդների ակրոբատիկ մարմնամարզության առաջնության հաղթող
Անահիտ Պետրոսյան – ՀՀ երիտասարդների ակրոբատիկ մարմնամարզության առաջնության հաղթող
Լուիզա Խնկոյան – ՀՀ երիտասարդների ակրոբատիկ մարմնամարզության առաջնության հաղթող
Ռիմա Կիրակոսյան – Գոհար Հարությունյանի, Անահիտ Պետրոսյանի և Լուիզա Խնկոյանի մարզիչ
Հովհաննես Ջուլհակյան – ՀՀ պատանիների սեղանի թենիսի առաջնության հաղթող
Ավետ Վասիլյան – ՀՀ պատանիների սեղանի թենիսի առաջնության հաղթող
Ալեքսանդր Առաքելյան – ՀՀ մինի կադետների սեղանի թենիսի առաջնության հաղթող
Էրիկ Կոստանյան – Հովհաննես Ջուլհակյանի, Ավետ Վասիլյանի և Ալեքսանդր Առաքելյանի մարզիչ
Անահիտ Սահակյան – ՀՀ երիտասարդների և պատանիների լեռնադահուկային սպորտի առաջնության հաղթող
Էդգար Բեգլարյան – ՀՀ երիտասարդների և պատանիների լեռնադահուկային սպորտի առաջնության հաղթող
Գևորգ Վեքիլյան – Անահիտ Սահակյանի, Էդգար Բեգլարյանի մարզիչ
Սարգիս Սարգսյան – ՀՀ պատանիների շախմատի առաջնության եզրափակիչ մրցաշարի հաղթող
Արարատ Հովհաննիսյան – Սարգիս Սարգսյանի մարզիչ
Ա. Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցի վոլեյբոլի թիմ /մարզիչներ`
Տիգրան Հարությունյան, Էդուարդ Սերոբյան- ՀՀ պատանիների վոլեյբոլի առաջնության հաղթող
Մարիամ Ստեփանյան – ՀՀ երիտասարդների սամբոյի և ձյուդոյի առաջնությունների հաղթող
Սուրեն Ղարաբեկյան – Մարիամ Ստեփանյանի մարզիչ
Վաչագան Հովհաննիսյան – Եվրոպայի երիտասարդների բազկամարտի առաջնության ոսկե մեդալակիր /աջ և ձախ ձեռքով/
Արամ Զուրաբյան – Վաչագան Հովհաննիսյանի մարզիչ
Ռոբերտ Գևորգյան -24-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերի բրոնզե մեդալակիր
Արտյոմ Մելքոնյան – Ռոբերտ Գևորգյանի մարզիչ