Հուլիսի 22-ին Վամաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի օգնականներ Էդիկ Հունանյանն ու Թամարա Գրիգորյանն ընդունել են Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի ներկայացուցիչներին, որոնք ներկայացրել են Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում բազմաչափ աղքատության վերաբերյալ հետազոռտություն։ ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամը հետազոտություն է անցկացրել Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում բազմաչափ աղքատությունը համայնքայի մակարդակում չափելու նպատակով։ Հետազոտությունը մանրամասն ներկայացնում է այս երեք մարզերի կոնկրետ համայնքների վրա ազդեցություն ունեցող խնդիրները։ Հետազոտության նպատակն է օգնել Հայաստանի երեք ամենաաղքատ մարզերում բազմաչափ աղքատության կրճատմանն ուղղված քաղաքականության մշակմանը։
Ներկաները խնդիրների ու կատարված հետազոտության վերաբերյալ քննարկում են ունեցել։
Հիմնադրամը նաև աղքատության հաղթահարմանն ուղղված դրամաշնորհային մրցույթ է իրականացնում։