Վանաձորի պարարվեստի դպրեցը նշել է հիմնադրման 30-ամյակը

Հունիսի 20-ին Վանաձորի պարարվեստի դպրոցը նշեց հիմնադրման 30-ամյակը։ Հոբելյանի կապակցությամբ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ Պարարվեստի դպրոցի սաների հաշվետու համերգը։ Կրթօջախի հոբելյանը շնորհավորել են Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, Վանաձորի համայնքապետարանի Մշակույթի, կրթության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետի տեղակալ Անահիտ Կարապետյանը։

Համայնքապետարանի անունից Պարարվեստի դպրոցի հիմնադրման 30-ամյա հոբելյանի կապակցությամբ և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվեցին պարարվեստի դպրոցի դասատուներ, գործավարն ու տեխնիկական աշխատողը։

Պարարվեստի դպրոցի այս տարվա շրջանավարտներին ավարտական վկայականները հանձնվեցի  տոնական համերգի ընթացքում։

You May Also Like