Այսօր Վանաձորի Սպորտի պալատում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված ձյուդոյի հուշամրցաշար։ Մրցաշարը կազմակերպել են Վանաձորի «Մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցն» ու Լոռու մարզի ձյուդոյի ֆեդերացիան, հովանավորն ամերիկաբնակ վանաձորցի Ռոման Միտիչյանն է։
Հուշամրցաշարի բացմանը ներկա են եղել Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, Համայնքապետարանի Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Գևորգ Մացակյանը, Լոռու մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանը, Ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահն ու քարտուղարը, ֆեդերացիայի վետերաններ։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ողջունել է ներկաներին, մարզիկներին մաղթել հաղթական ու ազնիվ մրցապայքար։
Արկադի Փելեշյանը պատվոգրեր է հանձնել կազմակերպիչներին։