Վանաձորում անցկացվել է «Արյուն հանձնելը համաշխարհային քայլ է» կարգախոսով արյունատվության ակցիա

Հունիսի 14-ին՝ Արյան դոնորի համաշխարհային օրվա կապակցությամբ, Վանաձորի արյունաբանական կենտրոնում արյուն հանձնելու ակցիա է անցկացվել։ Միջոցառմանը մասնակցել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովհան եպիսկոպոսՀակոբյանը, փոխմարզպետներ Հովհաննես Ավետիսյանը և Գոռ Ասրյանը, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքացիներ։

Այս տարի Արյան դոնորի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների և քարոզարշավի կարգախոսն է՝ «Արյուն հանձնելը համաշխարհային քայլ է»։

Օրվա խորհրդանշական ակցիան միտված է բարձրացնելու արյան դոնորությունը և լրացնելու արյան բանկը։ Բան այն է, որ Հայաստանի արյան պաշարը բավարար չէ, և կա դոնորական արյան կարիք։ Ամբողջ աշխարհում արյան դոնորական պաշարները բավարար կհամարվեն, եթե 1000 մարդուց գոնե 20-ը դառնան արյան դոնոր։ Հայաստանում այդ թիվն առայժմ անհամեմատ փոքր է։

You May Also Like